ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Փա­շի­ն­յա­նը քա­ղա­քա­կան պայ­քա­րի է պատ­րաստ­վում

Փա­շի­ն­յա­նը քա­ղա­քա­կան պայ­քա­րի է պատ­րաստ­վում
09.06.2020 | 00:55
ՈՒ­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վա­րի­նե­րի փո­փո­խու­թյու­նը վկա­յում է մեկ բա­նի մա­սին՝ Նի­կոլ Փա­շի­նյանն իր իշ­խա­նու­թյան եր­կա­րա­կե­ցու­թյան հա­մար գոր­ծի է դնում վեր­ջին մի­ջո­ցը՝ ու­ժա­յին մե­թո­դը։ Այլևս չի հա­ջող­վում կա­սեց­նել հա­մա­կար­գի ան­կու­մը, դրա հա­մար նրան այս կա­ռույց­նե­րում պետք են խիստ վս­տա­հե­լի ան­ձինք, դրա հա­մար ԱԱԾ-ն վս­տա­հեց հա­մա­կար­գից կի­լո­մետ­րե­րով հե­ռու, բայց սա­տա­նա­նե­րին ան­գամ հայտ­նա­բե­րող, իր ցան­կա­ցած հրա­հանգ կյան­քի կո­չող Ար­գիշ­տի Քյա­րա­մյա­նին, իսկ ոս­տի­կա­նու­թյան ղե­կը տվեց սե­փա­կան ըն­կե­րո­ջը՝ Վա­հե Ղա­զա­րյա­նին։ Այս նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը հենց այն­պես չեն։ Փա­շի­նյա­նը աշ­խա­տան­քից հե­ռաց­նում է եր­կու ա­ռանց­քա­յին պաշ­տո­նյա­նե­րի, ո­րոնք այս ի­րա­վի­ճա­կի ան­մի­ջա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րը չեն։ Հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րը տա­պա­լե­լու հա­մար հաս­տատ ա­ռա­ջի­նը նրանք չէ, որ աշ­խա­տան­քից պի­տի ա­զատ­վեին։ ՈՒ­րեմն ո՞րն է այս պաշ­տո­նյա­նե­րի հե­ռաց­ման և վս­տա­հե­լի­նե­րին հա­մա­կար­գի գլ­խին դնե­լու նպա­տա­կը։
Մեկ շա­բա­թում ա­րագ ա­ռող­ջա­ցած Նի­կոլ Փա­շի­նյա­նը պատ­րաստ­վում է ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո իր իշ­խա­նու­թյա­նը սպառ­նա­ցող վտանգ­նե­րին դի­մա­կա­յե­լու, այս պա­հին նրան հե­տաքր­քիր չէ, թե ինչ կլի­նի վի­րու­սի տա­րած­ման հետ, պետք լի­նի՝ մի օր կհայ­տն­վենք դժոխ­քում, մի օր էլ՝ դրախ­տում։ Թվերն էլ ի­րենց ձեռ­քում են՝ կու­զեն բո­լո­րին մեկ օ­րում վա­րա­կա­կիր կդարձ­նեն, կու­զեն՝ մեկ շա­բա­թից բո­լո­րին կա­ռող­ջաց­նեն։ Փա­շի­նյա­նը շատ լավ գի­տի, որ ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո քա­ղա­քա­կան ու­ժերն իր դեմ են դուրս գա­լու, և քա­ղա­քա­կան պայ­քա­րին պատ­րաստ­վե­լու հա­մար պետք են մար­դիկ, ո­րոնք ոչ մի բա­նի առջև կանգ չեն առ­նի։
ՈՒ­ժա­յին­նե­րին սե­փա­կան գր­պա­նում ու­նե­նա­լով՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նին թվում է, թե ին­քը կկա­րո­ղա­նա ըմ­բոս­տու­թյան ա­լի­քը զս­պել, ընդ­դի­մա­դիր­նե­րի ակ­տի­վու­թյու­նը կա­սեց­նել։ Թերևս ա­մե­նից լավ Փա­շի­նյա­նը գի­տի, թե այդ ու­ժա­յի­ներն ինչ վի­ճա­կում կհայ­տն­վեն, երբ հիաս­թափ­ված ամ­բո­խը նրա­նից պար­զա­բա­նում­ներ պա­հան­ջի չկա­տա­րած խոս­տում­նե­րի և տա­պա­լած կա­ռա­վար­ման հա­մար։
Բայց այս փո­փո­խու­թյուն­նե­րը նաև ա­պա­ցու­ցում են, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը լուրջ նա­խա­պատ­րաստ­վում է քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րի հետ կռ­վին, ու նա իշ­խա­նու­թյու­նը հեշտ չի զի­ջե­լու։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ